Օզբիլիս. «Այո, Թովմաս Գրիգորյանն է գոռացել «կոտրեք այդ կապիկի ոտքերը»» (Այդ դրվագի VIDEO)

16:14   28 հոկտեմբերի, 2019

Հայաստանի հավաքականի ու «Փյունիկի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը մամուլի ասուլիս տվեց, որի ժամանակ «Լոռիի» սեփականատեր Թովմաս Գրիգորյանին մեղադրեց Էրիկ Վարդանյանի նկատմամբ անվայել արտահայտության մեջ:

- Նշեցիք, որ Վանաձորում տրիբունայից գոռում էին ոտքը ջարդեք: Արդյո՞ք խոսքը «Լոռիի» սեփականատեր Թովմաս Գրիգորյանի մասին է:

- Որ լսում ենք, արդեն գիտենք` ով է, ինչ է: Այո, ինքն էր: Լսել եք նախորդ խաղում այնտեղ ինչ է կատարվել («Գանձասարի» հետ կոնֆլիկտը-խմբ.): Բայց նա մեղավոր չէ, որովհետև ո՞վ է թույլ տալիս նրան, որ կարողանա այդպես խոսի: Ազգային հավաքականի ֆուտբոլիստին մասին ասում է «այդ կապիկի ոտքերը ջարդեք»: Որ պատասխան չես տալիս, ուրեմն նորմա՞լ է:

- Ձեր հիմնական մեսիջը ֆեդերացիայի՞ն է ուղղված, որ պետք է այդ հարցում ավելի խիստ լինեն:

- Չգիտեմ որտեղից սկսեմ: Որ ասում եմ նա մեղավոր չէ, Վանեցյանւ նույնպես մեղավոր չէ: Դա այնպես է, կարծես ես ավարտեմ կարիերաս և այլ գծով նախարար դառնամ: Ամբողջ աշխարհում ֆուտբոլի կառավարման մեջ ֆուտբոլի մարդիկ կան: Չեմ ասում` Վանեցյանը հեռանա, այլ թող լինի մեկը, ով նրան խորհուրդ կտա: Միգուցե, Վանեցյանը տեղյակ չէ: Եթե չգիտի, պետք է մեկը լինի, որ նրան ասի: Դրա համար ասում եմ նա մեղավոր չէ: Բայց մի բան պետք է փոխվի:

 

Նշենք որ Թովմաս Գրիգորյանը ՀՖՖ գործկոմի անդամ է, դեռևս 2000-ականների կեսից:
Ոտք ջարդելու մասին խոսքը



© ARMFOOTBALL.COM