Մանուել Նոյերը կրկնել է Օլիվեր Կանի նվաճումը

01:59   23 հոկտեմբերի, 2019

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը կրկնել է նախկին լեգենդար դարպասապահ Օլիվեր Կանի ռեկորդը։

33-ամյա գերմանացին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում եղել է մյունխենցիների մեկնարկային կազմում «Օլիմպիակոսի» հետ խաղում։ Այդ հանդիպումը գլխավոր եվրագավաթային առաջնությունում 103-րդն էր նրա համար։



© ARMFOOTBALL.COM