Ալլեգրին պատրաստ է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը», բայց մեկ պայմանով

15:18   9 հոկտեմբերի, 2019

«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին «Մանչեսթեր Յունայթեդին» տեղյակ է պահել, թե ինչ պայմանի դեպքում կհամաձայնվի գլխավորել այդ թիմը:

Իտալացին պնդում է, որ աշխատանքի անցնի առաջիկա ժամանակահատվածում, գրում է La Gazzetta dello Sport-ը:

52-ամյա մասնագետը կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանը դեռ հնարավոր է փրկել ՄՅՈՒ-ի համար, սակայն դա հնարավոր կլինի անել, եթե նա արագորեն ստանձնի գլխավոր մարզչի պաշտոնը: Ալլեգրին վստահ է, որ եթե նրա նշանակումը հետաձգվի և թիմի արդյունքները շարունակեն վատ մնալ, նա չի հասցնի ոչինչ փոխել:

Ներկայումս «կարմիր սատանաները» Պրեմյեր լիգայում զբաղեցնում են 12-րդ տեղը:



© ARMFOOTBALL.COM