ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Միլանը» նոր գլխավոր մարզիչ ունի (PHOTO)

14:52   9 հոկտեմբերի, 2019

«Միլանն» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է Ստեֆանո Պիոլիին գլխավոր մարզիչ նշանակելու մասին:

Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ իտալացին տարեկան ստանալու է 1 միլիոն եվրո աշխատավարձ:

Վերջին տարիներին Պիոլին մարզել է «Ֆիորենտինան», «Ինտերը» և «Լացիոն»:

Հիշեցնենք, որ «ռոսոներիի» նախկին գլխավոր մարզիչ Մարկո Ջամպաոլոն երեկ պաշտոնանկ է արվել մրցաշրջանն անհաջող մեկնարկելու պատճառով: «Միլանը» 7 տուրերից հետո 10-րդ տեղում է:



© ARMFOOTBALL.COM