«Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնում մնալու աննախադեպ ժամանակահատված

12:04   9 հոկտեմբերի, 2019

«Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացված Մարկո Ջամպաոլոն ակումբում աշխատելու ժամանակահատվածի հակառեկորդ է սահմանել:

Իտալացին «ռոսոներիին» գլխավորել է ընդամենը 111 օր: Նա այդ պաշտոնում նշանակվել էր հունիսի 19-ին:

Եթե հաշվի չառնվեն գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարները, 52-ամյա մասնագետի ցուցանիշը նոր հակառեկորդ է, տեղեկացնում է Football Italia-ն:

Ջամպաոլոյի գլխավորությամբ «Միլանն» Ա սերիայի 7 տուրերում 9 միավոր է վաստակել:



© ARMFOOTBALL.COM