Սարգիս Ադամյան. «Բոլորը շնորհավորում էին ինձ»

23:03   8 հոկտեմբերի, 2019

Հայաստանի ազգային հավաքականի ու «Հոֆենհայմի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը խոսել է «Բավարիայի» դարպասը հեղինակած դուբլի և թիմի հաղթանակի մասին։

«Շատ-շատ լավ էր։ Այս հաղթանակը «Հոֆենհայմի» համար շատ կարևոր էր, որովհետև թիմը Մյունխենում երբևէ չէր հաղթել։ Այդ միավորները մեզ համար կարևոր էին, որովհետև դեռ այդքան էլ շատ չունենք։ Բունդեսլիգում ավելի խելացի, արագ ու որակով ֆուտբոլ են խաղում։

Տղաները շատ էին ուրախացել, որ հաղթել ենք «Բավարիային»։ Ինձ համար էլ էին ուրախ և բոլորը շնորհավորում էին»,- ասել է 26-ամյա ֆուտբոլիստը ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրույցում։



© ARMFOOTBALL.COM