Պոչետինո. «Պետք չէ ֆուտբոլիստին ասել, որ ինքն անպետք է»

22:48   8 հոկտեմբերի, 2019

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է թիմի անհաջող ելույթների մասին։

«Պետք չէ ֆուտբոլիստին ասել, որ ինքն անպետք է։ Դրանով նրան չես կարող օգնել։ Անհրաժեշտ է նման իրավիճակներում կիսել պատասխանատվությունը։ Հիմա թիմը կորցրել է վստահությունը։

Այժմ մենք զրուցում ենք ֆուտբոլիստների հետ ու ասում, որ, թեկուզ պարտվել ենք սխալների պատճառով, բայց պետք է մոռանալ ու առաջ շարժվել։ «Տոտենհեմում» ամեն ինչ հիմնված է թիմային աշխատանքի վրա։ Մենք 2 խոշոր հաշվով պարություններից հետո պետք է կարողանանք մտածել ապագայի մասին։ Անհրաժեշտ է վերականգնվել էմոցիոնալ առումով։ Բարձունքի հասնելու համար համապատասխանեցում է պետք»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։



© ARMFOOTBALL.COM