Երիտասարդական հավաքականի խաղի տոմսերն անվճար կլինեն

16:54   8 հոկտեմբերի, 2019

Հայաստանի երիտասարդական հավաքականը հոկտեմբերի 11-ին Եվրո-2021-ի ընտրական փուլում առաջին տնային խաղը կանցկացնի:

Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում հայկական թիմը կընդունի Լյուքսեմբուրգի երիտասարդական ընտրանուն:

ՀՖՖ-ի մամուլի ծառայությունից տեղեկացանք, որ խաղի համար տոմսեր են տպվել, սակայան այն անվճար է տրվելու երկրպագուներին:

Նշենք, որ վերանորոգված «Քաղաքային» ստադիոնն այժմ տեղավորում է 4175 հանդիսական: Խաղը մեկնարկելու է ժամը 15:00-ին:



© ARMFOOTBALL.COM