Վնասվածքների համաճարակ. Նոր հաված «Ռոմային»

11:03   8 հոկտեմբերի, 2019

«Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն վիրահատության է ենթարկվել այտի ոսկորի կոտրվածքի պատճառով: Բոսնիացին այտը երկու տեղից կոտրել է «Կալյարիի» դեմ խաղում (1:1):

Կոտրվածքներից մեկը հաջողվել է առանց լուրջ միջամտման շտկել, իսկ մյուսի համար վիրահատություն է պահանջվել: Հարձակվողի ապաքինման ժամկետները դեռ հայտնի չեն, գրում է «գայլերի» պաշտոնական կայքը:

Վիրահատության է ենթարկվել նաև կիսապաշտպան Ամադու Դիավարան, ով նույն խաղում ծնկի վնասվածք է ստացել:

Այսպիսով, այս պահին վնասվածք ունեն հռոմեացիների այնպիսի կարևոր ֆուտբոլիստներ, ինչպիսիք են` Հենրիխ Մխիթարյանը, Էդին Ջեկոն, Չենգիզ Ունդերը, Լորենցո Պելլեգրինին, Դիեգո Պերոտտին, ինչպես նաև Դավիդե Ձապակոստան, Ամադու Դիավարան ու Մերտ Չետինը:



© ARMFOOTBALL.COM