Բարձր գին ու կարճ ժամանակ. Ֆինլանդիա-Հայաստան խաղի տոմսերի վաճառքը

10:59   8 հոկտեմբերի, 2019

Հոկտեմբերի 15-ին` Ֆինլանդիայի Տուրկու քաղաքի «Վերիտաս» մարզադաշտում, կկայանա Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի ութերորդ տուրի Ֆինլանդիա-Հայաստան հանդիպումը: Ֆինլանդիայի ֆուտբոլի ասոցիացիան արդեն հրապարակել է տոմսերի վաճառքի հետ կապված բոլոր մանրամասները, տեղեկանում ենք ՀՖՖ-ի կայքից:

Հայաստանի հավաքականի երկրպագուները կարող են ձեռք բերել տոմսերը հետևյալ կայքից՝ https://www.ticketmaster.fi/event/259049?CL_ORIGIN=ORIGIN8&language=en-us Ցանկալի է կայքից օգտվել համակարգչային տարբերակով:  

 Միայն հայ երկրպագուները կարող են գնել այս տոմսերը:

 Գրանցվելուց հետո յուրաքանչյուր օգտատեր կունենա 9,5 րոպե տոմսի պատվերն իրականացնելու համար: Հայկական կողմին հատկացվել է «Վերիտաս» մարզադաշտի O տրիբունայի O սեկցիան: Տոմսերի արժեքն է 33 եվրո։

Տոմսերը կարող եք ձեռք բերել ՄԻՆՉԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ը։



© ARMFOOTBALL.COM