Վենգեր. «Պոչետինոն ապացուցելու բան ունի «Տոտենհեմում»»

21:42   7 հոկտեմբերի, 2019

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է «Տոտենհեմի» ղեկին գտնվող Մաուրիսիո Պոչետինոյի մասին։

«Երբ թիմը հայտնվում է Չեմպիոնների լիգայի գոտում՝ երկրպագուներն ուրախ են լինում։ Պոչետինոն լավ աշխատանք է կատարել «Տոտենհեմում», բայց այժմ բախվել է դժվարությունների։ Նա պետք է ապացուցի մարդկանց, որ ունակ է հաղթահարել դժվարությունները»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։

Նշենք, որ արգենտինացի մարզչի թիմը չափազանց անհաջող է սկսել ընթացիկ մրցաշրջանը։

 



© ARMFOOTBALL.COM