Ա սերիայում մարզչական պաշտոնանկություն կլինի

20:50   7 հոկտեմբերի, 2019

«Սամպդորիայի» գլխավոր մարզիչ Էուսեբիո դի Ֆրանչեսկոն կհեռանա պաշտոնից, հաղորդում է Tuttomercatoweb.com-ը։

Նշվում է, որ մարզիչն ակումբի ղեկավարությունը պայմանավորվել են պաշտոնանկության մասին։ Պատճառը մրցաշրջանի մեկնարկում անբավարար արդյունքներն են։ 7 տուրերից հետո «Սամպդորիան» ունի ընդամենը 3 միավոր։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Սամպդորիան» պատրաստվում է թիմ հրավիրել իտալացի մասնագետ Ջենարո Գատուզոյին։



© ARMFOOTBALL.COM