Աղբյուր. «Տոտենհեմը» Պոչետինոյին փոխարինելու 2 թեկնածու ունի

18:49   7 հոկտեմբերի, 2019

Հայտնի են այն 2 թեկնածուները, որոնք կարող են փոխարինել «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին, հաղորդում է Calciomercato.com-ը։

Աղբյուրը տեղեկացնում է, որ լոնդոնյան ակումբը դիտարկում է «Յուվենտուսի» նախկին մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի ու ՄՅՈւ-ից անցած մրցաշրջանում հեռացած Ժոզե Մոուրինյուի թեկնածությունները։

Նշենք, որ 8-րդ տուրից հետո «Տոտենհեմը» 11 միավորով 9-րդն է։ Վերջին 2 խաղերում թիմը 2 ջախջախիչ պարտություն է կրել «Բավարիայից» (ՉԼ՝ 2-7) և «Բրայթոնից» (ԱՊԼ՝ 0-3)։ 



© ARMFOOTBALL.COM