«Արարատ-Արմենիայի» 5 ֆուտբոլիստներ հրավիրվել են տարբեր երկրների ազգային հավաքականներ

10:43   7 հոկտեմբերի, 2019

«Արարատ-Արմենիայի» 5 ֆուտբոլիստներ հրավիրվել են իրենց երկրների ազգային հավաքականներ: Այդ մասին գրում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:


Հայաստանի հավաքականում Բարձրագույն խմբի չեմպիոնին կներկայացնի միայն Պետրոս Ավետիսյանը: Արմեն Համբարձումյանն այս անգամ հրավեր չի ստացել, իսկ Գոռ Մալաքյանը տևական ժամանակ է հավաքականում չի խաղում:

Հավաքականներ հրավիրված մյուս ֆուտբոլիստները.


Գեորգի Պաշով - Բուլղարիա 

Իլյա Անտոնով - Էստոնիա 

Զակարիա Սանոգո - Բուրկինա Ֆասո 

Ալեքս Քրիստիան Ջունիոր - Հայիթի 


Ֆուտբոլիստները երևանյան ակումբ կվերադառնան 8-10 օրից:



© ARMFOOTBALL.COM