Իտալիայի դերբի. «Յուվենտուսը» գերկարևոր հաղթանակ տարավ, այլ արդյունքներ (VIDEO)

00:49   7 հոկտեմբերի, 2019

Ա սերիայի 7-րդ տուրում կայացավ Իտալիայի դերբին` «Ինտեր» – «Յուվենտուս» խաղը: Թուրինցիները հաղթանակ կորզեցին 2:1 հաշվով:

Արդեն 4-րդ րոպեին շեշտակի հարվածով հյուրերին առաջ մղեց Պաուլո Դիբալան: Քիչ ացն (18), Լաուտարո Մարտինեսը 11-մետրանոց հարվածով պատասխան գնդակը խփեց:

Հավասար պայքարում անցած խաղի ելքը վճռեց 80-րդ րոպեին Գոնսալո Իգուայինի գոլը, որը նա խփեց Ռոդրիգո Բենտանկուրի փոխանցումից հետո:

Այդ հաղթանակի շնորհիվ «Յուվենտուսը» վաստակեց 19 միավոր, շրջանցեց «Ինտերին» և դարձավ առաջատար: Միլանցիները մրցաշարում առաջին պարտությունը կրեցին և 18 միավորով երկրորդն են:

 

Խաղային օրվա մյուս արդյունքները.

 

«Ռոմա» - «Կալյարի»` 1:1

«Ատալանտա» - «Լեչչե»` 3:1

«Բոլոնյա» - «Լացիո»` 2:2

«Տորինո» - «Նապոլի»` 0:0

«Ֆիորենտինա» - «Ուդինեզե»` 1:0



© ARMFOOTBALL.COM