Առանց Մխիթարյանի «Ռոման» կրկին չհաղթեց (VIDEO)

19:24   6 հոկտեմբերի, 2019

Իտալիայի առաջնության 7-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ մրցել է «Կալյարիի» հետ: Արձանագրվել է ոչ-ոքի` 1:1:

26-րդ րոպեին հյուրերը հաշիվը բացել են Ժոաու Պեդրոյի` հստակորեն իրացրած 11-մետրանոցի շնորհիվ: Հինգ րոպե անց Ջասթին Կլյուվերտի փոխանցումից հետո ինքնագոլի հեղինակ է դարձել Լուկա Չեպիտելին:

90+2 րոպեին «գայլերը» գոլ են խփել, սակայն տեսակրկնություն դիտելուց հետո մրցավարն այն չի հաշվել:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով չի մասնակցել խաղին: Առանց 30-ամյա ֆուտբոլիստի, հռոմեացիները երկրորդ անընդմեջ խաղում չեն հաղթում:

«Ռոման» 12 միավորով 5-րդ տեղում է, իսկ «Կալյարին» 11 միավորով` 7-րդ:



© ARMFOOTBALL.COM