ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթեց «Ամյենին» (VIDEO)

21:47   5 հոկտեմբերի, 2019

Ֆրանսիայի առաջնության 9-րդ տուրում ՊՍԺ-ն տանը մրցեց «Ամյենի» հետ ու 4 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։

13-րդ րոպեին Պաբլո Սարաբիան բացեց հաշիվը, 37-րդ րոպեին Մաուրո Իկարդին կրկնապատկեց հաշիվը, 59-րդ րոպեին Իդրիսա Գեյեն հաշիվը դարձրեց խոշոր, իսկ 90-րդ րոպեին Նեյմարը «յուղոտ» վերջակետ դրեց խաղին։

Այսպիսով, փարիզյան ակումբը վաստակեց 21 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Անժեն» 16 միավորով երրորդն է՝ հավասար միավորներ ունենալով երկրորդ տեղում ընթացող «Նանտի» հետ։



© ARMFOOTBALL.COM