Ֆուտզալ. Սուպերլիգայում գործող չեմպիոնը մեկնարկեց վստահ հաղթանակով

21:23   5 հոկտեմբերի, 2019

Հոկտեմբերի 5-ին մեկնարկեց ՀՀ ֆուտզալի Սուպերլիգան, հաղորդում է ՀՖՖ-ն։

Մրցաշրջանի առաջին հանդիպումը կայացավ Երևանի ՄԶՀՀԿ մարզադահլիճում, որտեղ գործող չեմպիոն «Լեոն» ընդունեց «Արարատին» և հաղթեց 26:2 հաշվով։

Առաջին տուրի մյուս խաղում՝ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ին, «Եղվարդը» սեփական հարկի տակ կընդունի «Արարատ-Արմենիային»:



© ARMFOOTBALL.COM