«Յուվենտուսը» մտադիր է ձմռանը վաճառել 3 ֆուտբոլիստների

01:39   5 հոկտեմբերի, 2019

«Յուվենտուսը» կազմել է այն խաղացողների ցուցակը, որոնց մտադիր է վաճառել գալիք ձմռանը, հաղորդում է Calciomercato-ն։

Աղբյուրը տեղեկացնում է, որ կհեռանան 3 ֆուտբոլիստներ՝ դարպասապահ Մատիա Պերինը, վինգեր Մարկո Պյացան և հարձակվող Մարիո Մանջուկիչը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ միջազգային լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Մանջուկիչի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։



© ARMFOOTBALL.COM