Անչելոտին՝ հեռացման եզրին. «Նապոլիի» մարզիչը կարող է փոխվել

01:30   5 հոկտեմբերի, 2019

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մոտ է պաշտոնին հրաժեշտ տալուն, հաղորդում է Corriere dello Sport-ը։

Նշվում է, որ ակումբի ղեկավար Աուրելիո դե Լաուրենտիսը դժգոհ է հանրաճանաչ իտալացու աշխատանքից Ա սերիայում։ Եթե հաջորդ տուրում թիմը չկարողանա հաղթել «Տորինոյին»՝ 60-ամյա մասնագետը կարող է հեռացվել։

Հավելենք, որ Իտալիայի առաջնության մեկնարկային 6 տուրերից հետո նեապոլյան թիմը 4-րդն է՝ առաջատար «Ինտերին» զիջելով 6 միավոր։



© ARMFOOTBALL.COM