Մեծ գումար՝ «Տոտենհեմի» ֆուտբոլիստի համար. «Ռեալն» առաջարկ է պատրաստել

00:36   5 հոկտեմբերի, 2019

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Տոենհեմի» ֆուտբոլիստի ծառայություններով, հաղորդում է Sports Molde-ն։

Նշվում է, որ «սերուցքայինների» ուշադրության կենտրոնում է հայտնվել Հարավային Կորեայի հավաքականի ֆուտբոլիստ Սոն Հյուն Մինը։

27-ամյա հարձակվողի համար «Ռեալը» պատրաստ է մոտ 80 մլն եվրո վճարել։

Հավելենք՝ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ մադրիդյան ակումբը ցանկանում է ձեռք բերել նաև «Տոտենհեմի» մեկ այլ խաղացողի՝ Քրիստիան Էրիքսենին։



© ARMFOOTBALL.COM