ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Հանրաճանաչ ֆուտբոլիստն ավարտեց կարիերան

18:59   3 հոկտեմբերի, 2019

«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կլաուդիո Մարկիզիոն հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

«Ես խոստում տվեցի երեխային ով մտադիր էր ֆուտբոլիստ դառնալ։

Պատրաստ էի խաղալ այքան ժամանակ, որքան ֆուտբոլն ինձ ուրախություն կպարգևի։ Վերջին շրջանում դադարել էի կատարել այդ խոստումը և որոշում կայացրեցի կանգ առնել։

Եվ այսպես․ շնորհակալ եմ քեզ երազանքի համար։ Դու տվեցիր ինձ ուժ, հաջողություն և ուրախություն»,- գրել է Մարկիզիոն իր թվիթերյան էջում։ 



© ARMFOOTBALL.COM