Առանց Մխիթարյանի ու մյուս առաջատարների. «Ռոմայի» կազմում լուրջ փոփոխություններ կլինեն

17:44   3 հոկտեմբերի, 2019

Եվրոպա լիգայի խմբային փոլում այսօր «Ռոման» հյուրընկալվելու է ավստրիական «Վոլֆսբերգին», որն առաջին տուրում 4:0 հաշվով հաղթել է Մյունխենգլադբախի «Բորուսսիային»: «Գայլերի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հայտարարել է, որ առաջատար ֆուտբոլիստների վնասվածքները և հոգնածությունը նրան ստիպել են մեկնարկային կազմում լուրջ փոփոխություններ կատարել:

««Վոլֆսբերգերը» կարծես ավստրիական «Ատալանտան» լինի: Նա շատ ուժեղ է ֆիզիկապես, ինտենսիվությամբ, ագրեսիայով, մենապայքարներում և ճնշումով, որը կիրառում է գնդակը կորցնելուն պես: Գերմանացիները թերագնահատել էին նրան:

Մենք ստիպված ենք կազմում փոփոխություններ կատարել: Մխիթարյանն ու Պելլեգրինին վնասվածք են ստացել, իսկ Կոլարովն ու Ջեկոն հանգստի կարիք ունեն: Մենք այլ ֆուտբոլիստներ ունենք, որոնց ամբողջովին վստահում եմ:

Ձեզ մեկ գաղտնիք կհայտնեմ: Նիկոլա Կալինիչը մեկնարկային կազմում է լինելու: Նա լավ մարզավիճակում է: Իսկ ահա Դավիդե Ձապակոստան դեռ չի կարող ամբողջական հանդիպում անցկացնել»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում football-italia.net-ը:



© ARMFOOTBALL.COM