Հայաստանի ու Ավստրալիայի հավաքականների միջև ընկերական խաղ անցկացնելու մտադրություն կա

15:59   3 հոկտեմբերի, 2019

Երևանում հանդիպում է տեղի ունեցել Ավստրալիայի խորհրդարանի անդամ Ջոն Ալեքսանդրի, Ավստրալիայում Հայաստանի Հայ Դատի ներկայացուցիչ Հայկ Կայսերյանի ու ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանի միջև:

Ջոն Ալեքսանդրն ցանկություն է հայտնել ընկերական խաղ կազմակերպել Ավստրալիայի ու Հայաստանի ֆուտբոլի հավաքականների միջև, որը կկայանա Սիդնեյի գլխավոր մարզադաշտերից մեկում, տեղեկացնում է anc.org.au-ն:

Մելիքբեկյանը հավանություն է տվել այդ մտքին և բացատրել, թե ինչ է հարկավոր այդ ծրագիրն իրագործելու համար:

«Ավստրալիայի հայերը ցանկանում են, որ Հայաստանի հավաքականն ու Հենրիխ Մխիթարյանը խաղան Սիդնեյում: Դա մեր առաջնային նպատակներից մեկ է: Փորձելու ենք Ավստրալիայի ֆուտբոլի ֆեդերացիային համոզել դիտարկել այդ առաջարկը: Միակ խոչընդոտը Հայաստանի հավաքականի ծանր խաղացանկն է Եվրոպայի առաջնության ընտրական փուլում: Պարոն Մելիքբելյանի հետ կապ ենք պահպանելու մինչև խաղացանկն ավելի թեթև դառնա:

Մինչև այդ կփորձենք ընկերական խաղ կազմակերպել Հայաստանի ու Ավստրալիայի ավելի պատանեկան հավաքականների միջև»,- ասել է Կայսերյանը:

Կողմերը քննարկել են նաև Ավանի ֆուտբոլի ակադեմիան Ավստրալիայի ֆուտբոլի համար օգտագործելու տարբերակը, հայկական ֆուտբոլում ներդրումներ կատարելու հնարավորությունը և կանանց ֆուտբոլի փորձի փոխանակումը:



© ARMFOOTBALL.COM