ՉԼ. Վերջին երեք մրցաշրջաններում միայն մեկ ֆուտբոլիստ է 10-ից շատ գոլ ու գոլային փոխանցում կատարել

11:46   3 հոկտեմբերի, 2019

Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 4:3 հաշվով հաղթել է «Ռեդ Բուլ Զալցբուրգին»:

«Կարմիրների» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն դարձել է երկու գոլային փոխանցումների հեղինակ:

2017-18թթ. մրցաշրջանից սկսած բրազիլացին միակ ֆուտբոլիստն է, ով Չեմպիոնների լիգայում 10-ից շատ գոլ ու գոլային փոխանցում է կատարել, հայտնում է Opta-ն:

Ֆիմինոն այդ ընթացքոմ 14 գոլ է խփել ու 10 գոլային փոխանցում հեղինակել:



© ARMFOOTBALL.COM