Կոնտե. «Շատ ավելիին էինք արժանի»

10:55   3 հոկտեմբերի, 2019

«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Բարսելոնայից» կրած արտագնա պարտությունը (1:2):

«Շատ ավելիին էինք արժանի: Երկար ժամանակ խնդիրներ ստեղծեցինք «Բարսելոնայի» պես մեծագույն թիմի համար: Միգուցե, որոշ ֆուտբոլիստներ հոգնել էին երկրորդ խաղակեսում, որովհետև վերջին շաբաթներին շատ խաղեր ենք անցկացրել: Ամեն կերպ փորձում եմ դրականը գտնել այս պարտությունից, որովհետև ցավ եմ զգում, երբ պարտվում ենք:

Գնդակի վերահսկողության տարբերությունն այդքան մեծ էր, որովհետև մենք փորձում էինք ավելի արագ խաղալ և նրանց ճնշել մեր տեմպով: Այնուամենայնիվ, մեծագույն թիմը երբեք պարտությունից հետո երջանիկ չի վերադառնում տուն, նույնիսկ մեր ցուցադրած հիանալի խաղի պարագայում»,- իտալացու խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:



© ARMFOOTBALL.COM