Կենտիկյանը կարող է աննախադեպ ճանաչման արժանանալ

14:19   2 հոկտեմբերի, 2019

Գերմանահայ բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանը ընդգրկվել է բռնցքամարտի Փառքի սրահի (IBHOF) անդամ դառնալու թեկնածուների մեջ:

Ամերիկյան լրագրողների ասոցիացիան պետք է 12 թեկնածուներից ընտրի 2-ին, որոնց թվում են Մոհամեդ Ալիի դուստրը` Լեյլա Ալին և Հոլի Հոլմը, ով հիմա հանդես է գալիս UFC-ում և ուրիշներ:

Կենտիկյանը թեթև քաշային կարգում չեմպիոն է դարձել WBA, WIBF, WBO և GBU վարկածներով:

Քվեարկության արդյունքները հրապարակվելու են դեկտեմբերի սկզբին: Նշենք, որ կանայք առաջին անգամ են ընդգրկվելու բռնցքամարտի Փառքի սրահում:



© ARMFOOTBALL.COM