Պատայա 2019. ԱԱ. Սիմոն Մարտիրոսյանն` Աշխարհի չեմպիոն (VIDEO)

16:30   26 սեպտեմբերի, 2019

Թաիլանդի Պատայա քաղաքում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի հավաքականի առաջատար Սիմոն Մարտիրոսյանը երկամարտում ցույց տվեց 429 կգ արդյունք և հռչակվեց Աշխարհի չեմպիոն: Սիմոնը երեք ոսկի նվաճեց:

109 կգ քաշային կարգում պակում վարժությունից հետո առաջինը Եվրոպայի ու Աշխարհի գործող չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն էր: Հայաստանի հավաքականի առաջատարներից մեկը հստակ կատարեց բոլոր մոտեցումներն ու վարժությունն ավարտեց 199 կգ արդյունքով: Նա փոքր ոսկի նվաճեց ու սահմանեց Աշխարհի նոր ռեկորդ:

Հրում վարժությունում նույնպես Սիմոնը հավասարը չունեցավ` գլխավերևում պահելով 230 կգ ծանրաձողը: Այս վարժությունում նույնպես նա փոքր ոսկի նվաճեց: Ի դեպ, Սիմոնն առաջին մոտեցմանը մոտեցավ, երբ արդեն բոլորն ավարտել էին իրենց մրցելույթները: Երկրորդ մոտեցումով հայ ծանրորդը գնաց աշխարհի ռեկորդի, բայց 241 կգ ծանրաձողը բարձրացնել չկարողացավ: Երրորդ մոտեցմանը նա չմոտեցավ:



© ARMFOOTBALL.COM