Պատայա 2019. ԱԱ. Պոկում վարժությունից հետո Սիմոն Մարտիրոսյանն առաջինն է. Չեմպիոնը մեկ փոքր ոսկի արդեն նվաճել է` աշխարհի ռեկորդով (VIDEO)

15:48   26 սեպտեմբերի, 2019

Թաիլանդի Պատայա քաղաքում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: 

109 կգ քաշային կարգում պակում վարժությունից հետո առաջինը Եվրոպայի ու Աշխարհի գործող չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն է: Հայաստանի հավաքականի առաջատարներից մեկը հստակ կատարեց բոլոր մոտեցումներն ու վարժությունն ավարտեց 199 կգ արդյունքով: Նա արդեն մեկ փոքր ոսկի նվաճել է: Ի դեպ, բարձրացրած քաշով նա Աշխարհի նոր ռեկորդ սահմանեց:

Առջևում հրում վարժությունն է: Նախապես Սիմոնը պատվիրել է 230 կգ:



© ARMFOOTBALL.COM