Պատայա 2019. ԱԱ. Սամվել Գասպարյանին խանգարեց վնասվածքը. բավարարվեց մեկ փոքր բրոնզով (VIDEO)

19:10   25 սեպտեմբերի, 2019

Թաիլանդի Պատայա քաղաքում ընթացող ծանրամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը երկամարտում ցույց տվեց 390 կգ արդյունք և ընդհանուր հաշվարկում զբաղեցրեց 5-րդ տեղը:

Գյումրեցի ծանրորդը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 178 կգ ծանրաձողը` հստակ կատարելով բոլոր մոտեցումները: Վարժությունում նա նվաճեց փոքր բրոնզե մեդալ:

Հրում վարժությունում նա հստակ կատարեց առաջին մոտեցումը` բարձրացնելով 212 կգ-ոց ծանրաձողը, իսկ մյուս երկու մոտեցումը ձախողեց` ստացած մկանային վնասվածքի պատճառով: Հրում վարժությունում Սամվելը գրավեց 6-րդ տեղը:



© ARMFOOTBALL.COM