Պատայա 2019. ԱԱ. Հակոբ Մկրտչյանը` Աշխարհի չեմպիոն (VIDEO)

19:07   23 սեպտեմբերի, 2019

Թաիլանդի Պատայա քաղաքում ընթացող ծանրամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամներ Դավիթ Հովհաննիսյանն ու Հակոբ Մկրտչյանն են մրցահարթակ դուրս եկել: Դավիթ Հովհաննիսյանը մրցելույթներն ավարտեց` չնվաճելով մեդալ: Պակում վարժությունում նա պայեց միայն 160 կգ ծանրաձողը, իսկ հրում վարժությունում հստակ կատարելով առաջին երկու մոտեցումը հրաժարվեց երրորդ մոտեցումից: 

89 կգ քաշայինների պայքարում պոկում վարժությունից հետո Եվրոպայի գործող չեմպիոն Հակոբ Մկրտչյանը չորրորդն էր: Վերջինս գլխավերևում պահեց 167 կգ ծանրաձողը` հստակ կատարելով առաջին երկու մոտեցումը:

Հրում վարժությունում Հակոբը հստակ կատարեց առաջին երկու մոտեցումն ու հռչակվեց Աշխարհի չեմպիոն երկամարտի 375 կգ արդյունքով: Նա նաև փոքր արծաթ նվաճեց հրում վարժությունում: 



© ARMFOOTBALL.COM