«Նապոլին» շանս չտվեց Ա սերիայի նորեկին (VIDEO)

20:41   22 սեպտեմբերի, 2019

Իտալիայի առաջնության 4-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվելիս մրցեց «Լեչեի» հետ ու հաղթեց՝ 4-1։

28-րդ րոպեին Ֆերնանդո Լյորենտեն բացեց հաշիվը՝ առաջ մղելով հյուրերին, 20-րդ րոպեին Լորենցո Ինսինյեն 11 մետրանոցի հաշիվը դարձրեց 2-0, իսկ 50-րդ րոպեին Ֆաբիան Ռուիսը հաշիվը դարձրեց խոշոր։ 61-րդ րոպեին Մարկո Մանկուզոն 11-մետրանոցից մեկ գոլ հետ բերեց, բայց 82-րդ րոպեին Լյորենտեն դուբլ ձևակերպեց ու կրկին գոլերի տարբերությունը հասցրեց 3-ի։

Այսպիսով, «Նապոլին» վաստակեց 9 միավոր և բարձրացավ 3-րդ հորիզոնական, իսկ «Լեչեն» 3 միավորով 19-րդն է։



© ARMFOOTBALL.COM