«Ռոման» 10 հոգով կորզեց հաղթանակը «Բոլոնյայից», Մխիթարյանը մասնակցեց խաղին (VIDEO)

19:05   22 սեպտեմբերի, 2019

Իտալիայի Ա սերիայի 4-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս մրցեց «Բոլոնյայի» հետ ու հաղթեց 2-1 հաշվով։

49-րդ րոպեին Ալեքսանդր Կոլարովն առաջ մղեց հռոմեացիներին, 54-րդ րոպեին Նիկոլա Սանսոնեն 11-մետրանոցից հավասարեցրեց հաշիվը, իսկ խաղի վերջին վայրկյաններին Էդին Ջեկոն հաղթանակ պարգևեց «Ռոմային»։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղի մեկնարկից դաշտում էր։ Ֆոնսեկան ստիպված էր փոխարինել նրան և պաշտպան դուրս բերել դաշտ 87-րդ րոպեին։ Այդ ժամանակ Ջանուկա Մանչինին կարմիր քարտ էր ստացել «Ռոմայի» կազմում։

Այսպիսով, հռոմեական ակումբը վաստակեց 8 միավոր և բարձրացավ 4-րդ հորիզոնական։ «Բոլոնյան» 7 միավորով 5-րդն է։



© ARMFOOTBALL.COM