Պատայա 2019. ԱԱ. Անդրանիկ Կարապետյանը հրում վարժությունում 0 ստացավ` ձախողելով բոլոր մոտեցումները (VIDEO)

16:16   22 սեպտեմբերի, 2019

Թաիլանդի Պատայա քաղաքում ընթացող ծանրամարտի Աշխարհի առաջնությունում Անդրանիկ Կարապետյանը սկսեց պայքարը 81 կգ քաշայինների պայքարում:

Պոկում վարժությունում Կարապետյանը գլխավերևում պահեց 168 կգ ծանրաձողը: Երկրորդ և երրորդ մոտեցումները հայ ծանրորդը ձախողեց` ապահովելով փոքր բրոնզե մեդալ: 

Հրում վարժությունում Կարապետյանը ձախողեց բոլոր մոտեցումները, քաշը 195 կգ:



© ARMFOOTBALL.COM