Պատայա 2019. ԱԱ. Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունից հետո երրորդն է (VIDEO)

15:50   22 սեպտեմբերի, 2019

Թաիլանդի Պատայա քաղաքում ընթացող ծանրամարտի Աշխարհի առաջնությունում Անդրանիկ Կարապետյանը սկսեց պայքարը 81 կգ քաշայինների պայքարում:

Պոկում վարժությունում Կարապետյանը գլխավերևում պահեց 168 կգ ծանրաձողը: Երկրորդ և երրորդ մոտեցումները հայ ծանրորդը ձախողեց` բավարարվելով միայն փոքր բրոնզե մեդալով:

Առջևում հրում վարժությունն է: Կարապետյանը նախապես պատվիրել է 200 կգ: 



© ARMFOOTBALL.COM