Խաղից առաջ մահացել է ֆուտբոլիստի հայրը. նա ոչ ոքի չի ասել և հաղթական գոլ է խփել (VIDEO)

13:49   22 սեպտեմբերի, 2019

Հուզիչ դեպք է տեղի ունեցել ԱՄՆ-ում: USL Championship-ի հերթական տուրում «Սակրամենտո Ռեփաբլիկը» 2:1 հաշվով հաղթել է «Ռիո Գրանդեին»:

Խաղից առաջ մահացել է տանտերերի կիսապաշտպան Դարիուշ Ֆորմելլայի հայրը, ով երկար ժամանակ պայքարել է քաղցկեղի դեմ: Լեհ ֆուտբոլիստը հոր մահվան մասին իմացել է հանդիպման մեկնարկից երեք ժամ առաջ: Նա այդ մասին ոչ ոքի չի ասել, խաղի ընթացքում փոխարինման է մտել ու հաղթական գոլ խփել:

Գոլից հետո Ֆորմելլան չի կարողացել զսպել արցունքները: Այդ պահին նրա թիմակից Խարլամպոս Խանտսոպուլոսը հարցրել է, թե ինչ է պատահել, որից հետո միայն լեհը պատմել տեղի ունեցածի մասին: Դա ցնցել է հույնին:



© ARMFOOTBALL.COM