«Բարսելոնայի» վերջին 25 տարվա վատագույն մեկնարկը

10:51   22 սեպտեմբերի, 2019

Իսպանիայի առաջնության 5-ր տուրում «Բարսելոնան» 0:2 հաշվով արտագնա պարտություն է կրել «Գրանադայից»:

Կատալոնական թիմը մնացել է 7 միավորով: Մեկնարկային 5 տուրերում «բլաուգրանան» վերջին անգամ այդքան քիչ միավոր էր վաստակել 25 տարի առաջ` 1994-95 մրցաշրջանում:

Հիշեցնենք, որ այդ մրցաշրջանից սկսվեց Յոհան Կրուիֆի գլխավորած լեգենդար «Երազանքի թիմի» անկումը, որը մինչև այդ 4 տարի անդընդմեջ դարձել էր Իսպանիայի չեմպիոն:



© ARMFOOTBALL.COM