Գլխավոր թիմում Վահան Բիչախչյանի հաղթական վերադարձի տեսանյութը (VIDEO)

18:29   20 սեպտեմբերի, 2019

Երկու օր առաջ կայացած Սլովակիայի գավաթի 1/32 եզրափակչում «Ժիլինան» 3:2 հաշվով արտագնա հաղթանակ էր տոնել «Ստարա Լուբովնայի» նկատմամբ:

Երկար դադարից հետո «Ժիլինայի» գլխավոր թիմում է հանդես եկել Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը: Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Սլովակիական ակումբի հրապարակած տեսանյութից տեսնում ենք, որ գյումրեցին գործել է ենթահարձակվողի դիրքում և մի քանի պահ է ունեցել գոլ խփելու համար:

1/16 եզրափակչում «Ժիլինան» մրցելու է «Նովե Մեստոյի» հետ:



© ARMFOOTBALL.COM