16-ամյա Ֆատին ընտրել է, թե որ հավաքականում է հանդես գալու

17:15   19 սեպտեմբերի, 2019

«Բարսելոնայի» 16-ամյա ֆուտբոլիստ Անսու Ֆատին ընտրել է այն հավաքականը, որտեղ ապագայում հանդես է գալու։

AS-ը տեղեկացնում է, որ Ֆատին սեպտեմբերի 20-ին Իսպանիայի քաղաքացիություն կստանա։ 

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում է նրան ընգրկել Մ17 թիմում, որպեսզի կարողանա մասնակցել Բրազիլիայում կայանալիք պատանիների աշխարհի առաջնությանը։

Ֆատին, ով ծնվել է Գվինեա Բիսաուում, մանկուց ապրում է Իսպանիայում։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է Լա լիգայի 3 հանդիպման, դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Անսուն հնարավորություն ուներ նաև ընտրել Պորտուգալիայի հավաքականը։



© ARMFOOTBALL.COM