Նուրսուլթան 2019. ԱԱ. Արսեն Հարությունյանը պարտություն կրեց (VIDEO)

13:35   19 սեպտեմբերի, 2019

Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Պայքարը սկսել են ազատ ոճի ըմբիշները:

57 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչ փուլից: Հայ ըմբիշը գոտեմարտեց վրացի Օտարի Գոգավայի հետ ու հաղթեց 9:4 հաշվով և անցավ 1/8 եզրափակիչ: Այս փուլում նրան բաժին էր հասել հնդիկ Կումար Ռավին: Հայ ըմբիշը պարտվեց 17:6 հաշվով:

Եթե Ռավին հասնի եզրափակիչ, ապա Հարությունյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզի համար:

ArmFootball.com-ը լուսաբանում է աշխարհի առաջնությունը Նուրսուլթանից՝ TotoGaming-ի աջակցությամբ: TotoGaming-ն առաջարկում է խաղադրույքներ կատարել աշխարհի առաջնության ելքերի վրա:



© ARMFOOTBALL.COM