Նուրսուլթան 2019. ԱԱ. Վազգեն Թևանյանը պարտվեց աշխարհի չեմպիոնին

12:08   19 սեպտեմբերի, 2019

Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Պայքարը սկսել են ազատ ոճի ըմբիշները:

65 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից: Հակառակորդը Ուկրաինան ներկայացնող, Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Գոռ Հովհաննիսյանն էր:  Թևանյանը հաղթեց 5:3 հաշվով և անցավ 1/16 եզրափակիչ: Այս փուլում հայ ըմբիշը գոտեմարտեց այս քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն ճապոնացի Տակուտո Օտոգուրոյի հետ և պարտվեց 6:0 հաշվով:

Թևանյանը կկարողանա պայքարել բրոնզի համար, եթե ճապոնացին հասնի եզրափակիչ:

Գոտեմարտի լուսանկարներն` այստեղ:

ArmFootball.com-ը լուսաբանում է աշխարհի առաջնությունը Նուրսուլթանից՝ TotoGaming-ի աջակցությամբ: TotoGaming-ն առաջարկում է խաղադրույքներ կատարել աշխարհի առաջնության ելքերի վրա:



© ARMFOOTBALL.COM