Պաշտոնական դիմում` ստադիոնը Նիկիտա Սիմոնյանին պատվին անվանելու համար

14:10   17 սեպտեմբերի, 2019

Երևանի «Ուրարտուի» սեփականատեր Ջևան Չելոյանցը նախաձեռնությամբ է հանդես եկել իր մեկ այլ ակումբի` ռուսական «Արմավիրի» մարզադաշտը Նիկիտա Սիմոնյանի պատվին անվանելու վերաբերյալ:

«Գայլերի» պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ակումբն արդեն դիմել է Արմավիրի համայնքապետարան ու Արմավիր քաղաքի դումա, որպեսզի «Յունոստ» ստադիոնը վերանվանվի քաղաքի պատվավոր անդամի պատվին:

Հիշեցնենք, որ 92-ամյա Սիմոնյանը ներկայումս Ռուսաստանի ֆուտբոլի միության փոխնախագահն է: Նա ֆուտբոլիստի կարիերայի ժամանակից մինչև հիմա Մոսկվայի «Սպարտակի» լավագույն պատմության ռմբարկուն է: Լեգենդար հայ մարզիկը հետագայում եղել է «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչը:



© ARMFOOTBALL.COM