Մեսսին վերադառնում է. թիմի հետ մեկնելու է Գերմանիա

17:43   16 սեպտեմբերի, 2019

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ապաքինվել է վնասվածքից:

Կատալոնական ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ արգենտինացին ընդգրկվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի Դորտմունդի «Բորուսսիայի» դեմ արտագնա խաղի հայտացուցակում:

32-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է թիմի այսօրվա մարզմանը, որից հետո բժիշկները հաստատել են, որ նա պատրաստ է խաղադաշտ վերադառնալ:

Հիշեցնենք, որ Մեսսին վնասվածք էր ստացել ամառային արձակուրդից վերադառնալուց հետո առաջին մարզմանը: Նոր մրցաշրջանում նա դեռ խաղադաշտ դուրս չի եկել:



© ARMFOOTBALL.COM