Նուրսուլթան 2019. Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով չի գոտեմարտի եզրափակչում

17:09   16 սեպտեմբերի, 2019

Նուրսուլթանում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:

97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը այսօր պետք է ոսկե մեդալի համար գոտեմարտեր ռուսաստանցի Մուսա Եվլոևի հետ: Սակայն նախօրեին Արթւորը գոտեմարտերից մեկի ժամանակ կողքի լուրջ վնասվածք է ստացել: Այսօր կայացած նախավարժանքից հետո պարզ է դարձել, որ վնասվածքը չի թույլ տա Ալեքսանյանին այսօր գորգ դուրս գալ:

Այսպիսով, Ալեքսանյանը կդառնա աշխարհի 2019թ.-ի առաջնության արծաթե մեդալակիր:

ArmFootball.com-ը լուսաբանում է աշխարհի առաջնությունը Նուրսուլթանից՝ TotoGaming-ի աջակցությամբ: TotoGaming-ն առաջարկում է խաղադրույքներ կատարել աշխարհի առաջնության ելքերի վրա:



© ARMFOOTBALL.COM