Բացահայտ առավելություն. Բասկետբոլն աշխարհի նոր չեմպիոն ունի (VIDEO)

10:35   16 սեպտեմբերի, 2019

Չինաստանում ավարտվել է բասկետբոլի Աշխարհի առաջնությունը: Եզրափակիչ խաղում Իսպանիան 95:75 հաշվով գերվստահ հաղթանակ է տարել Արգենտինայի նկատմամբ: Եվրոպացիները մրցակցին հաշվով գերազանցել են բոլոր չորս քառորդներում:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել արգենտինացի Գաբրիել Դեկը, ով վաստակել է 24 միավոր: Իսպանացիների կազմում 20 միավոր է վաստակել խաղարկող Ռիկի Ռուբիոն:

Իսպանիան պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն: Նախորդ հաջողությունը գրանցվել էր 2006 թվականին: Դրանից հետո երկու անգամ հաղթող էր դարձել ԱՄՆ-ի թիմը:

Երրորդ  տեղի համար խաղում Ֆրանսիան 67:59 հաշվով առավելության է հասել Ավստրալիայի նկատմամբ:



© ARMFOOTBALL.COM