«Բավարիան» կորուստ ունի առաջատարի հետ խաղից առաջ

19:46   12 սեպտեմբերի, 2019

Մյունխենի «Բավարիան» կադրային կորուստ ունի: Գալիք մի քանի խաղում թիմին չի կարողանա օգնել Լեոն Գորեցկան: Ըստ գերմանական պարբերականների` խաղացողը վնասվածք է ստացել Գերմանիայի հավաքականի մարզման ժամանակ:

Գորեցկան թեթև վիրահատության է ենթարկվել և շարք կկարողանա վերադառնալ միայն 3-4 շաբաթից:

Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում «Բավարիան» երեք տուրից հետո վաստակած 7 միավորով երկրորդ տեղում է` զիջելով միայն առաջատար «Լայպցիգին»: Ի դեպ, առաջիկա տուրում թիմերը մրցելու են իրար հետ: Խաղը տեղի է ունենալու սեպտեմբերի 14-ին:

 



© ARMFOOTBALL.COM