«Անկարգապահների տունը». Ինչու է Իկարդին հայտնվել «Պարի Սեն Ժերմենում»` ըստ Դի Կանիոյի

18:16   12 սեպտեմբերի, 2019

«Յուվենտուսի» ու «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Պաոլո Դի Կանիոն խոսել է արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիի տրանսֆերի մասին: Հիշեցնենք, որ Իկարդին վարձավճարով տեղափոխվել է «Պարի Սեն Ժերմեն»: Խաղացողի տրանսֆերային իրավունքները պատկանում է Միլանի «Ինտերին»:

- Զարմացած չեմ, որ Իկարդին տեղափոխվել է «Պարի Սեն Ժերմեն»` անկարգապահ խաղացողների տուն: Նա միայն գոլեր է խփում դարպասի գծից, ավելիին նա ընդունակ չէ,- ասել է Դի Կանիոն:

Հավելենք, որ գալիք ամռանը ֆրանսիական ակումբն Իկարդիի տրանսֆերը ձեռք բերելու իրավունք կունենա:



© ARMFOOTBALL.COM