«Սա անարդարություն է». «Վալենսիայի» պաշտպանը վրդովված է ղեկավարությունից

17:56   12 սեպտեմբերի, 2019

«Վալենսիայի» պաշտպան Էսեկիել Գարայն իր վրդովմունքն է հայտնել՝ կապված գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիա Տորալին հեռացնելու որոշման հետ։

«Նա, ով կայացրել է այդ որոշումը՝ մեզ վրա ընդհանրապես ուշադրություն չի դարձրել։ Ես կասեմ բարձր ու պարզ, որ սա անարդարություն է»,- Գարայի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Նշենք, որ «չղջիկների» նոր գլխավոր մարզիչն է Ալբերտ Սելադեսը։ Մարսելինոյի գլխավորությամբ թիմն անցած մրցաշրջանում նվաճել էր Իսպանիայի գավաթը։



© ARMFOOTBALL.COM