New York Times. Հայտնի է՝ որտեղ աշխատանքի կանցնի Վենգերը

17:28   12 սեպտեմբերի, 2019

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կդառնա ՖԻՖԱ-ի տեխնիկական տնօրենը, հաղորդում է New York Times-ը։

Նշվում է՝ մոտ օրերս կարող է այդ մասին պաշտոնական հայտարարություն լինել։

Սպասվում է, որ Վենգերը նոր պաշտոնում կստանձնի մարզչական չափանիշների բարելավման պատասխանատվությունը։

Հիշեցնենք, որ 69-ամյա ֆրանսիացին լքել է «Արսենալը» 2018 թվականին, որտեղ աշխատել է 22 տարի։



© ARMFOOTBALL.COM