«Բավարիայի» ֆուտբոլիստը վիրահատվել է. հայտնի է ապաքինման մոտավոր ժամկետը

17:18   12 սեպտեմբերի, 2019

«Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան վիրահատվել է։ Նա վնասել էր ձախ ազդրը, հաղորդում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի 2-4 շաբաթ։

Հավելենք, որ Գորեցկան վնասվածքը ստացել է Գերմանիայի հավաքականի մարզման ընթացքում, երբ ընտրանին պատրաստվում էր Եվրո-2020-ի ընտրական փուլում մրցել Նիդերլանդների հետ։ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում նա դեռ չի խաղացել։



© ARMFOOTBALL.COM